Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կխաղարկվի մեկ ուղեգիր

Սպորտ
e67b2479bbccddffa54b2bbe88f54474

Այսօր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի չորս խմբերում տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները:

Առաջին խմբում կայանալիք «Վերդեր» - «Ինտեր» եւ «Տվենտե» - «Տոտենհեմ» խաղերը մարզական առումով ոչ մի նշանակություն չունեն, քանի որ հյուրերը արդեն մտել են 1/8 եզրափակիչ: Զարմանալի չէ, որ «Ինտերի» գլխավոր մարզիչը մտադիր է այդ խաղում հանգիստ տալ իր առաջատար խաղացողներին:

2-րդ խմբում «Բենֆիան» կընդունի «Շալկե-04»-ին, իսկ «Լիոնը» Թել Ավիվի «Հապոելին»: Այստեղ պայքար կգնա առաջին տեղի համար, որը շոշափելի առավելություն է տալիս փլեյ օֆֆում: Հինգ տուրից հետո առայժմ աղյուսակը գլխավորում է «Շալկե-04»-ը, սակայն անհաջողության դեպքում գերմանական ակումբին կարող է շրջանցել «Լիոնը»:

Երրորդ խմբում միմյանց հետ կհանդիպեն առաջատարները` «Մանչեսթր Յունայթեդն» ու «Վալենսիան», եւ ետնապահները` «Բուրսասպորն» ու «Ռեյնջերսը»: Առաջին երկու թիմերը կպայքարեն արտոնություն տվող առաջին տեղի համար, իսկ վերջին երկուսը` գումար վաստակելու համար, քանի որ Թուրքիայի չեմպիոնն անգամ չի հավակնում Եվրոպայի լիգայի ուղեգրին:

4-րդ խմբում «Բարսելոնան» կհանդիպի Կազանի «Ռուբինի» հետ, իսկ «Կոպենհագենը» իր հարկի տակ կընդունի «Պանաթինաիկոսին»: Բարսելոնացիները վաղուց նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ ահա Ռուսաստանի եւ Դանիայի չեմպիոնները կպայքարեն երկրորդ տեղի համար: Հաջորդ փուլ մտնելու լավ շանսեր ունի «Կոպենհագենը», որը մեկ միավորով գերազանցում է «Ռուբինին»: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հենց դանիացիներին: