Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը պարտվեց արագ շախմատում

Սպորտ
40e803c4904d124959de7d7d89169c6e

Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը չկարողացավ հաղթահարել շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին փուլի արգելքը եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Ինչպես արդեն նշել էինք, մեր շախմատիստուհին առաջին երկու պարտիաներում ոչ-ոքի էր խաղացել չինուհի Ժան Քսաովենի հետ: Հաղթողին որոշելու համար կողմերը անցկացրին արագ շախմատի երկու պարտիա: Ցավոք, Լիլիթ Մկրտչյանը իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ զիջեց երկու մրցախաղերում:

Հիշեցնենք, որ մինչ այդ պայքարից դուրս էր մնացել մեր մյուս մասնակից Էլինա Դանիելյանը: