Դիվանագիտական բոլոր գործիքները գործի ենք դրել․ կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ․ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք, ինչպես առաջին անգամ, այնպես էլ այս անգամ գործի ենք դրել մեր բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը։
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան հարցին՝ ի՞նչ աշխատանքներ է տանում մեր Արտաքին գործերի նախարարությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու Արցախում գազի մատակարարման դադարեցման և Ադրբեջանի կողմից հումանիտար ճգնաժամ ստեղծելու գործողությունները, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք սերտ կապի մեջ ենք, և պարբերական կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, որովհետև գազամատակարարման խողովակը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասաց նախարար Միրզոյանը՝ նշելով, որ այս հարցով կապի մեջ է ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ։
Արարատ Միրզոյանը հիշեցրեց ԱԳՆ-ի հայտարարությունը այս առնչությամբ և տեղեկացրեց, որ հասանելի բոլոր օղակներով խնդրի մասին ծանուցվել է գործընկերներին ու միջազգային կառույցներին․ կան արձագանքներ, բայց խնդիրը դեռ լուծում չի ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում։