A
A
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Ողջունելով դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Նոուրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:
Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների շարունակաբար խորացումն ու ամրապնդումը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ: