Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+paraton
A A
Սպորտ

Հայաստանի դահուկորդները մեկնարկեցին ձմեռային օլիմպիական փառատոնում

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին առաջին մրցումներին։

Տղաների դահուկավազքում աշոցքցի Սպարտակ Ոսկանյանը 10 կմ ազատ ոճում 76 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 52–րդ տեղը։ 7,5 կմ դասական ոճում նա ցույց է տվել 49-րդ արդյունքը:

Աղջիկների մրցավազքում աշոցքցի Անգելինա Մուրադյանը 64 մասնակիցների մեջ 61–րդն է եղել 7,5 կմ ազատ ոճում, իսկ 5 կմ դասականում՝ 59–րդը:

Լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցումներում մեր մասնակից Հայկ Հովհաննիսյանին չի կարողացել ավարտել մրցատարածությունը:

Վաղը, մարտի 24–ին, Սպարտակ Ոսկանյանը և Անգելինա Մուրադյանը հանդես կգան 1100մ արագավազքում: