Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+doping 22.03.
A A
Սպորտ

Հայաստանի ԿԳՄՍ-ն 12.488 դոլար է վճարել WADA-ին

Համաշխարհային hակադոպինգային գործակալությունը (WADA) շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը` շարունակական աջակցության համար:  Այդ մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։

Հայաստանը 2004 թվականից է անդամակցում այդ գործակալությանը, ինչը որոշակի ֆինանսական ներդրումներ է ենթադրում: Այս տարի այն 12.488 դոլար է կազմել, որն էլ վճարվել է ԿԳՄՍ նախարարության կողմից:

«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ WADA-ում ներդրում կատարելու համար: Սպորտում դոպինգի դեմ պայքարում Ձեր ներդրումը նշանակալի դեր ունի, և մենք երախտապարտ ենք Ձեզ գործակալությանը շարունակական նվիրվածության համար»,- գրված է գործակալության կողմից ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին ուղղած շնորհակալական նամակում:

WADA-ն կանոնավոր կապի մեջ է Հայաստանի «Հակադոպինգային գործակալության», մասնավորապես՝ փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանի հետ։ Վերջինս նախարարության կայքին հայտնել է, որ Հայաստանը բավականին բարձր հեղինակություն ունի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում և մշտապես լավ ցուցանիշներ է ապահովում WADA-ի ամենամյա մոնիթորինգներում։ Ըստ մասնագետի, մենք խնդիրներ ենք ունենում հիմնականում երիտասարդ մարզիկների դեպքում, ուստի պետք է ավելացնենք նրանց դոպինգ-թեստերի թիվը: