Բացել լրահոսը Փակել լրահոսը
1078490
A A
Քաղաքականություն

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հեռախոսազրույցում կողմերը մտքեր են փոխանակել  տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների առանցքային դրույթների կատարման ընթացքին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդրին։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքները։

Լավրովն ու Բայրամովը խոսել են նաև Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումների մասին