Մի՛ ընդհատի․ դուք ռևանշիստ եք․ վեճ՝ Վիգեն Խաչատրյանի և Գեղամ Նազարյանի միջև (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵկեք փաստենք, որ առնվազն վերջին շրջանում ԱԳՆ-ի ակտիվությունը, նախաձեռնողական քաղաքականությունը աննախադեպ է։
Նման հայտարարություն արեց իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի առաջին հատվածին հետևել էր համացանքով, բայց հարկ էր համարել ընդմիջումից հետո ներկայանալ։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ ակնհայտ է, որ Հայաստանը միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում է և կարծիք հայտնեց, որ բավականին հեռանկարներ ունի։
Իշխանական պատգամավորն ասաց, որ սա չնկատելու են տալիս, և սրա փոխարեն խոսում են պետականության մասին, բայց մոռանում են, որ ՀՀ քաղաքացիները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն են վստահել առաջիկա հինգ տարիներին ձևավորելու կառավարություն, որը պետք է մշակի արտաքին քաղաքականությունը և իրացնի այն։
Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ի խնդիրն է օժանդակել այդ քաղաքականությանը, ոչ թե մշակել այն։
«Սա մեր գործընկերներ կոչվածները՝ ռևանշիստները, չեն ուզում գիտակցել։ Լավ էլ գիտակցում են»,- ասաց ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը՝ նշելով․ «Եթե կամերաները չլինեին, իրենք էլ չէին լինելու։ Նրանք ստեղ եկել են հանրահավաք անելու։ Չեն եկել մեզ հետ երկխոսեն»։
Վիգեն Խաչատրյանը հորդորեց շարունակել հանրահավաքները և հենց այդ ժամանակ էլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը միջամտեց։ Սկսվեց լեզվակռիվ։
Մանրամասները՝ տեսանյութում։