Բացել լրահոսը Փակել լրահոսը
անտառ ՀՀ
A A
Պաշտոնական Հասարակություն

10 պատճառ, թե ինչու են կարևոր անտառները

Մենք շնչում ենք քանի որ գոյություն ունեն անտառները: Միջին հասունության ծառը օրական արտադրում է այնքան թթվածին, որքան շնչում են օրական 2-10 մարդիկ: Ֆիտոպլանկտոնը արտադրում է երկրի թթվածնի 50%-ը, սակայն անտառները օդի մաքրության գլխավոր պատասխանատուներն են։
 
✅Նրանք ավելին են քան միայն ծառ։ Կենսաբազմազանության տեսակների 50%-ը գտնվում է անտառներում։
✅ Մարդիկ նույնպես բնակվում են անտառներում։ 300 միլիոն մարդ երկրագնդի վրա բնակվում է անմիջապես անտառում։
✅ Անտառները զովացնում են շրջապատը։ Քաղաքային ծառերը թույլ են տալիս շենքերին մնալ ավելի սառը ամռանը։
 
✅ Անտառները կլանում են ջերմոցային գազերը և նվազեցնում են երկրագնդի վրա ջերմոցային էֆեկտի աղետալի հետևանքները։
✅ Անտառները ստեղծում են իրենց հարակից տարածքներում ուրույն միկրոկլիմա։ Օրինակ ամազոնի անտառները խթանում են անձրևների առաջացմանը, ընդհուպ մինչև հյուսիսային Ամերիկա։
 
✅Անտառները արգելափակում են քամիները։ Բացի դրանից այն ֆերմերային տնտեսությունները, որոնք հարակից են անտառներին, ավելի քիչ են զգայուն վնասատու միջատների նկատմամբ։
✅ Անտառները օգնում են ապրել ավելի առողջ։ Օրինակ ալերգիայի դեմ օգտագործվող Թեոֆիլին դեղամիջոցը, մարդիկ ստանում են կակաոյի ծառից։
✅ Անտառները անգին հումք են մարդկային գործնեության մեջ։ Կահույք, թուղթ, շինափայտ, կաուչուկ և այլ տեսակի հումքի ստացումը անհնար է առանց անտառների։
✅ Անտառները ստեղծում են աշխատատեղեր։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների ավելի քան 1,3 միլիարդ մարդ կախվածության մեջ է անտառի բարիքներից իսկ 10 միլիոն մարդ անմիջականորեն աշխատում է անտառային տնտեսություններում։
 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն