Էլինա Դանիելյանն ավարտեց ելույթները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ավարտեց ելույթը Թուրքիայում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի առաջնությունում:
1/32 եզրափակիչի առաջին պարտիայում մեր շախմատիստուհին սեւերով պարտվեց ռուսաստանցի Տատյանա Շադրինային: Երկրորդում նա դիմեց ռիսկի եւ փորձեց վերադարձնել կորցրած միավորը: Սակայն այն հակառակ էֆեկտ տվեց. տարվելով գրոհներով, Էլինան չնկատեց մրցակցի սուր հակագրոհը եւ 52-րդ քայլին ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, մեր գրոսմայստերը 0:2 ընդհանուր հաշվով զիջեց մրցակցին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Մեր մյուս մասնակիցը` գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, ոչ-ոքի ավարտեց առաջին փուլի երկու պարտիաները` խաղաղ դաշն կնքելով չինուհի Ժան Քսաովենի հետ: Հաղթողին որոշելու համար կողմերը կանցկացնեն արագ շախմատի երկու պարտիա, իսկ հավասարության դեպքում` կայծակնային շախմատի եւս երկու պարտիա: Եթե դրանք էլ չորոշեն հաղթողին, ապա ուժի մեջ կմտնի «Արմագեդոնը», որի ժամանակ 6 րոպե կտրամադրվի սպիտակներին, 5 րոպե` սեւերին, իսկ ոչ-ոքիի դեպքում առավելություն կստանա սեւերով հանդես եկող շախմատիստուհին: