A
A
Վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարության ռազմավարական նպատակներից է` առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի զարգացումը: Տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարարերի անցկացումը կրելու է շարունակական բնույթ:
Տարբեր տարիքային խմբերում եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետը պարգևներ է հանձնել նաև ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին:
Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ: