Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga (2)
A A
Սպորտ

«Բարսելոնան» կմրցի «Այնտրախտի» հետ․ Եվրոպայի լիգա

ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունները։

1/4 եզրափակիչում կհանդիպեն հետևյալ թիմերը․

«ՌԲ Լայպցիգ» - «Ատալանտա»

«Այնտրախտ» - «Բարսելոնա»

«Վեսթ Հեմ» - «Լիոն»

«Բրագա» - «Ռեյնջերս»

Այս փուլի առաջին խաղերը կկայանան ապրիլի 7-ին, իսկ պատասխանները՝ ապրիլի 14-ին։

Քառորդ եզրափակիչ փուլի առաջին զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի 4-րդ զույգի հաղթողի հետ։ Երկրորդ և երրորդ զույգերի հաղթողները կխաղան իրար հետ։ Կիսաեզրափակիչ փուլի խաղերը կկայանան ապրիլի 28-ին և մայիսի 5-ին։