Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Վիտես». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի խաղին

Հռոմի «Ռոման» այսօր ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում սեփական դաշտում կընդունի «Վիտեսին»:

Մեկ շաբաթ առաջ Նիդեռլանդներում կայացած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակ է տարել իտալական ակումբը:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հռոմեական ակումբում հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է մեկնարկային կազմում և կմասնակցի հանդիպմանը:

«Ռոմա» - «Վիտես» պատասխան խաղը կսկսի ուղիղ կեսգիշերին:

Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ.