Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-lBXayFUQ4q
A A
Հասարակություն

«Եկեք փոխենք սովորությունը»․ Վրաստանում նույնպես ուշադրություն են հրավիրում աղի օգտագործման քանակի վրա

«Եկեք փոխենք սովորությունը»։

 

Այս կարգախոսով մեկնարկեց աղի վնասակարության իրազեկման համաշխարհային շաբաթը:

 

Ինչպես հայտնում է հարևան Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգել ազգային կենտրոնը,  մարտի 14-ից 20-ը տարատեսակ միջոցառումներով կկենտրոնանան պարզ, բայց արդյունավետ մոտեցման վրա՝ ինչպես հաղթահարել աղի օգտագործումը:

 

«Աղի չափից շատ ընդունումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը եւ հասցնել ինֆարկտի կամ ինսուլտի: Այս բարդությունները կարելի է կանխել հրաժարվելով շատ աղ օգտագործելուց»,- ասված է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգել ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

 

Վրաստանում աղի չափազանց մեծ սպառման մասին վերջին տվյալների՝  հարցվածների 47.8%-ը աղ է ավելացնում արդեն պատրաստի սննդին, 10%-ը՝ առանց նախապես համտեսելու։

 

Հարցվածների մեկ երրորդը հաճախ դիմում է արագ սննդի ծառայություններին:

 

Արդյունաբերական սնունդը, որը բնակչությունն օրական սպառում է, արդեն պարունակում է աղի օրական սպառման երեք քառորդը:

«Կարեւոր է, որ բոլորս միասին հասկանանք աղի ավելորդ սպառման բացասական ազդեցությունը մեր առողջության վրա եւ փոխենք մեզ վնասող սովորությունը: Հատկապես, որ դա այդքան էլ դժվար չէ»,-ասված է հարևան Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգել ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ,որի համաձայն հանրային սննդի կետերում պետք է սեղաններից բացակայեն աղամանները,քանի որ աղի նորմայից շատ օգտագործումը վնասակար է  առողջությանը և կարող է  առաջացնել սիրտ-անոթային հիվանդություններ։