«Հատիսը» առաջինը կընդունի մրցակցին
Երեկ ավարտվեց կանանց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային փուլը եւ վերջնականապես հայտնի դարձան 1/16 եզրափակիչի մասնակիցները: Դրանց թվում է նաեւ Երեւանի «Հատիսը», որը չնայած խմբային փուլում տանուլ տվեց իր բոլոր խաղերը, սակայն գնդակների տարբերությամբ մտավ փլեյ օֆֆ:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը, 1/16 եզրափակիչի առաջին խաղը մեր թիմն անցկացնելու է սեփական հարկի տակ, դեկտեմբերի 16-ին:
«Այսօրվանից մենք կսկսենք անմիջականորեն պատրաստվել փլեյ օֆֆի առաջին խաղին: Մարզումներից բացի կանցկացնենք մեկ ստուգողական հանդիպում` Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնության թիմերից մեկի հետ»:
Ինչպես նշեց Գիա Ղազանչյանը, «Հատիսը» առաջիկայում կհամալրվի երկու նոր բասկետբոլիստուհիներով, ովքեր թիմին կմիանան դեկտեմբերի 5-ին:
Հավելենք, որ «Հատիսը» 1/16 եզրափակիչու կհանդիպի Մոսկվայի «Դինամոյի» հետ: