Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խաղաղության նախապայմանները հայտարարելուց հետո Ալիևը հայտարարություն կանի․ Տարոն Հովհաննիսյան (տեսանյութ)

Խաղաղության պայմանագրի նախապայմաններով Ադրբեջանը նախ փորձում է ճնշել մեզ, hետո ինչ-որ պահի Իլհամ Ալիևը կհայտարարի՝ իրենք խաղաղությանը չհամաձայնեցին, դրա համար եղավ այսպես` «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Ադրբեջանագետի գնահատմամբ՝ սա նման է նախապատրաստական գործողության, որին զուգահեռ իրենք իրականացնում են կոնկրետ սադրանքներ գետնի վրա։

Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ մենք այդ սադրանքներին ականատես ենք եղել թե՛ Հայաստանի սահմանում, և թե՛ Արցախում, որտեղ թշնամին արդեն ականանետներ է կիրառում։

Ադրբեջանագետի գնահատմամբ՝ 5 նախապայմանների մեծ մասը վերաբերում է Արցախին, չնայած որ այնտեղ  չկա գրված «Արցախ» բառը։

«Պատերազմից հետո իրենք իրենց բառապաշարից պետական մակարդակով հանեցին Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ բառերը։  Քանի որ նրանք պատերազմից հետո բազմիցս են պնդել՝ Լեռնային Ղարաբաղ անվանումով վարչատարածքային միավոր գոյություն չունի»,-ասում է Տարոն Հովհաննիսյանը։

Ադրբեջանագետի խոսքով՝ Բաքուն այս նախապայմաններով փորձում է լուծել ոչ միայն Արցախի հարցը։

Մանրամասները տեսանյութում՝