Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բայդեն
A A
Քաղաքականություն

Բայդենը կմեկնի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ քննարկելու Ռուսաստանի զսպման հարցը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին դաշնակից երկրների ղեկավարների հետ կքննարկի «Ռուսաստանի շարունակական զսպման» հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:

CNN-ը հաղորդում է, որ Սպիտակ տունը հաստատել է նախագահ Բայդենի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հանդիպմանը:

«Նախագահը այս ամսվա վերջին կմեկնի Բրյուսել (Բելգիա), որտեղ նա կմասնակցի մարտի 24-ին կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին, որպեսզի քննարկի Ուկրաինայի վրա Ռուսաստանի չհրահրված և չարդարացված հարձակմանն ի պատասխան շարունակական զսպման և պաշտպանության ջանքերը, ինչպես նաև վերահաստատելու մեր երկաթյա հավատարմությունը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,- մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: