Բացել լրահոսը Փակել լրահոսը
275617654_437746434812169_4649597188585833612_n
A A
Հասարակություն

Գյումրիում ոստիկանները, ոչ համաչափ ուժ են կրառել քաղաքացու նկատմամբ, կոտրելով նրա ձեռքը․ Թ․ Թովմասյան

 ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրառում է արել
 
Ահազանգ եմ ստացել, որ Գյումրիում ոստիկանները, ոչ համաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկել քաղաքացի Կարապետ Պողոսյանին, տապալել գետնին, ձեռքերը ոլորել, ինչի արդյունքում վերջինս ստացել է ձեռքի փակ կոտրվածք։
 
Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցները կապ են հաստատել քաղաքացու հետ, հստակեցրել դեպքի մանրամասները, այնուհետև խոսել են ՀՀ ոստիկանության հետ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով։
 
Քաղաքացին տեղեկացրել է ոստիկաններին իր ունեցած քրոնիկ հիվանդությունների մասին, ինչն անտեսվել է նրանց կողմից։
Ոստիկանությունը հայտնում է, որ Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցները քրեական օրենսգրքի 137․1 (Ծանր վիրավորանքի) հոդվածի շրջանակներում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստում։
 
Շտապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ խնդրելով այս դեպքը պահել ուշադրության կենտրոնում և իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։