Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհ-սիսիան
A A
Հասարակություն

Դիլիջանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Դիլիջանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի միջպետական նշանակության ավտոճանապարհը, Գնդեվազ-Ջերմուկ, Մաստարա-Լանջիկ-Գյումրի, Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածները, Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գորիսի, Սպիտակի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի, Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։