Բացել լրահոսը Փակել լրահոսը
275623260_519962962818608_3339392619717074476_n
A A
Հասարակություն

Այսօրվանից հանրային սննդի հաստատություններում արգելվում է ծխախոտի օգտագործումը․ Թորոսյան

2022թ. մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում ավելի առողջ միջավայր ապահովելու համար։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
 
«Առավոտյան Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելեցինք սրճարան, որպեսզի դիտարկենք օրենքի աշխատանքը և կարող ենք փաստել, որ առնվազն այստեղ այն աշխատում էր։
 
Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին օգնել մեզ աշխատացնել օրենքը՝ պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատություններում»,-գրել է նա։