Բացել լրահոսը Փակել լրահոսը
51d9726fc3acbb5f0dbb14cfb4bd36c5
A A
Հասարակություն

Քաղցրաշենում ջուրը «կապտել» է․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում

Օպերատիվորեն ժամանել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։  Մի քանի տների ծորակներից հոսող կապույտ ջրի նմուշները վերցվել են և պարզում են, թե ինչ հանգամանքներում է ջուրը կապույտ գույնի դարձել։ 

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, բնակիչների կողմից ջուրը չի օգտագործվել խմելու նպատակով, և տուժածներ չկան։  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։