Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 14.03.
A A
Սպորտ

Այսօր կմեկնարկի ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը չնայած երկու օր առաջ է ավարտվել, բայց արդեն այսօր կմեկնարկի 23-րդ տուրը։

Առաջին խաղում Երևանի «Նոան» Արմավիրում կընդունի «Արարատ-Արմենիային»։ «Նոան» 19 խաղում վաստակել է 24 միավոր և այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում։ Թիմը երրորդ տեղից ետ է մնում 11 միավորով։

«Արարատ-Արմենիան» 20 խաղում վաստակել է 50 միավոր և ներկայումս միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ընթացիկ առաջնությունում թիմերն արդեն հանդիպել են երկու անգամ, և երկու դեպքում էլ հաղթանակ են տարել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5։2, 1։0։

«Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղը կսկսի ժամը 15։00-ին։