Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Արցախում շարունակվում են բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման աշխատանքները

Ներդրումային ծրագրերի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքի Վ.Մամիկոնյան թիվ 21 հասցեում շարունակվում են բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման աշխատանքները։ 

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024թ.-ի ապրիլ ամիսը։