Կոնկրետ Սարյան պուրակը մի տարի ա տենց քնած վիճակի մեջ ա․ Երևանի քաղաքապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵղանակային պայմաններից ելնելով՝ հիմա կանաչապատում․․․ Ավագանու անդամներից մեկը, երբ փորձում էր ներկայացնել տեղեկատվություն Սարյանի հարակից այգում իրականացվող բարեկարգման, կանաչապատման աշխատանքների վերաբերյալ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը միջամտեց՝ հարցնելով․
«Չէ, էսօր ա ձյուն, վերջին մի քանի օրն ա, դրանից առաջ ահագին ժամանակ է եղել։ Այսինքն՝ դրանից առաջ ոչ մի բան չենք արե՞լ, պարոն Նազարյան»։
«Հողի խնդիրն է այդտեղ, պետք է հող ապահովել»,- պարզաբանեց ավագանու անդամը։
«Հողի խնդիրն է այնտե՞ղ»,- հարցրեց Հրաչյա Սարգսյանը․ «Սարյան պուրակում, պարոն Հակոբյան, հողի խնդիր ունե՞նք»։
«Այո, պարոն քաղաքապետ, այդտեղ առկա է հողի խնդիր։ Ուսումնասիրություն ենք անցկացրել։ Քանի որ այդտեղ կատարվել են շինարարական աշխատանքներ հողը, այսպես ասած, վնասվել է»,- պատասխանեց Հակոբյանը։
Քաղաքապետն էլ, թե․ «Էս ի՞նչ նոր բաներ են։ Չէ, նոր բաներ են, դրա մասին չենք խոսացել։ Այսինքն՝ այս հանձնարարականը տվել եմ 3-4 շաբաթ առաջ, նոր պարզվում ա՝ բան ա, էսա իրեք շաբաթ հետո էլ ուրիշ պատճառ կգա, մի հինգ շաբաթ հետո էլ ուրիշ պատճառ կգա»։
Քաղաքապետին հիշեցրին, որ այցած շաբաթ զեկուցել են, բայց Հրաչյա Սարգսյանը հակադարձեց, որ Սարյան պուրակի վերաբերյալ հող չեն քննարկել, այլ քննարկել են ընդհանուր հողի և Ծիծեռնակաբերդի հողի հարցը։
«Կոնկրետ Սարյան պուրակը մի տարի ա տենց քնած վիճակի մեջ ա։ Ոչ մի բան չի արվում։ Ըտեղ հողը սաղ տենց բան ա, հա՞․․․ոչ մի տեղ չկա, հա՞, տանենք բան տնկենք, Էս ա սաղ ծառերն էլ չորանալու են։ Նենց եք ներկայացնում, որ էս ա գարունը բացվելու է Սարյան պուրակում, ինչ կա չորանացած ա ըլնելու»,- բարկացավ Երևանի քաղաքապետը։
Հիշեցնենք՝ այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության էր տեղի ունենում։