Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պետք է դիմանալ եւ պայքարել. Եվ մենք հաղթելու ենք․ Զելենսկի (տեսանյութ)

«Մենք անցնում ենք մեր պատմության, մեր կյանքի ամենասարսափելի փորձության միջով։ Մենք պաշտպանում ենք ամենաթանկը, ինչ ունենք։ Պետք է դիմանալ, պայքարել. Եվ մենք հաղթելու ենք։ Ես հավատում եմ դրան»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը պատերազմի 18-րդ օրվա երեկոյան.

«Այսօր մեր կենաց-մահու, Ուկրաինայի, անկախության համար պատերազմի 18-րդ օրն է, այսօրվա սկիզբը սև էր, ռուսական հրթիռներն ու ռումբերը նորից հարվածել են մեր պետությանը»,- ասել է նա իր տեսաուղերձում։

Նա հիշեցրել է, որ ռուս զինվորականները միայն Լվովի մարզում 30 հրթիռ են արձակել։ Խաղաղության պահպանման և անվտանգության միջազգային կենտրոնի գնդակոծության հետևանքով զոհվել է 35 մարդ, ևս 134 մարդ վիրավորվել է։

Զելենսկին, դիմելով արևմտյան առաջնորդներին, հավելել է.«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»:

Ուկրաինայի նախագահը խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով։