Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չավուշօղլու
A A
Քաղաքականություն

Ջանքեր ենք գործադրում ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար․Չավուշօղլի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում է, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսով բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

   «Մենք ջանքեր ենք գործադրում ղեկավարների (Ռուսաստանի և Ուկրաինայի) հանդիպում կազմակերպելու համար։ Դեռ պատերազմից առաջ մենք այդպիսի փորձեր ունեինք։ Ըստ էության, Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ դեմ չէ նման հանդիպմանը... Ուկրաինական կողմը պատրաստ է։ Կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում Բելառուսում։ Մյուս կողմից, կան նաև այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք», - ասել է Չավուշօղլուն կիրակի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։