Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում՝ խցանում (տեսանյութ)

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետեւանքով Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, որի պատճառով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Սիսիանի տարածաշրջանը սպասարկող «ԳրինՌոդ» ՍՊ ընկերության աշխատակիցները իրականացնում են ճանապարհի երթևեկության վերականգման և մաքրման աշխատանքներ։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ