A
A
5֊րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ հինգերորդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել, որի ընթացքում էլ կերդվի ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մինչ երդումը ՀՀ նախագահի նստավայրից պատվո պահակախումբը հանդիսավոր կերպով դուրս բերվեց ՀՀ դրոշն ու զինանշանը այն տեղափոխելով մարզահամերգային համալիր։
Նախագահի երդմնակալության համար հանդիսավորությամբ ՍԴ նախագահը ՀՀ Սահմանադրության մայր օրինակը տեղափոխեց դահլիճ։
Նույն կերպ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանից համալիր բերվեց նաև 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը, որի վրա երդվել եմ ՀՀ նախորդ չորս նախագահները։
ԱԺ հատուկ նիստը անցկացնելու էր ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով մարտի 3-ին ստորագրեց Վահագն Խաչատուրյանին 7 տարով նախագահ նշանակելու որոշումը։
ՀՀ վարչապետի, Կաթողիկոտի ժամանումից հետո համալիր ժամանեց ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որից հետո մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը։
Հանդիսավոր կերպով ներս բերվեց ՀՀ դրոշն ու պետական իշխանության խորհրդանիշը, ՀՀ Սահմանադրություն ու Վեհամոր Ավետարանը։
ՀՀ հինգերորդ նախագահը ձեռքը դնելով ՀՀ Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա երդվեց, որից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը։
Հիշեցնենք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել նախագահի երդմնակալության արարողությանը։
Երդման հանդիսավոր արարողությունից հետո խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոգ կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին երկրորդը նշելով, որ այսօր կարևոր արարողության ենք ներկա։ Կաթողիկոսն իր օրհնանքը տվեց ՀՀ հինգերորդ նախագահին և պատմանակ ակնարկ ներկայացրեց անցած 30 տարիներին։
Կաթողիկոսն իր խոսքում նշեց, որ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնն ստանձնում է Հայաատանի համար դժվարին ժամանակաշրջանում, երբ պատերազմից հետո վիրավոր է Հայաստանն ու Արցախը, ունենք գերիներ, երբ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ենք։ Կաթողիկոսը մաղթեց, որ երդմամբ ՀՀ նախագահը կատարի իր առջև դրված պարտականությունների կատարումը ի նպաստ Հայաստանի հզորացման և խնդիրների լուծմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։