Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+margaryan 1 (1)
A A
Սպորտ

Մարգարյանը և Հարությունյանը պարտվեցին եզրափակիչում

Պլովդիվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց ևս երկու մեդալ:

 

65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակիչ մարտում 1:4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Զիրադին Բայրամովին և բավարարվեց արծաթե մեդալով:

 

70 կգ քաշայինների եզրափակիչում մեր ըմբիշ Նարեկ Հարությունյանը 5:6 հաշվով ցավալի պարտություն կրեց վրացի Գիորգի Էլբակիձեից, քանի որ առաջին մրցափուլից հետո առջևում էր 5:0 հաշվով:

 

Մեր 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 1:2 հաշվով զիջեց թուրք Աբդուլվասի Բալտային և մնաց առանց մրցանակի:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ըմբիշ Էդիկ Հարությունյանը մինչ այդ բրոնզե մեդալ էր նվաճել թեթևքաշային կարգում:

 

Վաղը կկայանան եզրափակիչ մնացած մարտերը: Մեր 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: