
A
A
Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել․ ՏԿԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։ Հայտնում է ՏԿԵՆ-ը։
ԶԼՄ-ում տարածվող քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ջրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։
Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։
Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։
ճանապարհահատվածն արդեն բաց է։