Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sevyan
A A
Սպորտ

Սամուել Սևյանը հաղթեց Սենտ Լուիսի շախմատի մրցաշարում

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը հաղթող ճանաչվեց Սենտ Լուիսում կայացած դասական շախմատի 2022 Spring Chess Classic մրցաշարում:

 

Վերջին` 9-րդ տուրում,մեր հայրենակիցը ոչ-ոքի խաղաց Ջեֆրի Քսյոնի հետ և վաստակեց 6 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց ուկրաինացի գրոսմայստեր Իլյա Նիժնիկը: Լրացուցիչ գործակիցներով առաջին տեղը զբաղեցրեց Սամուել Սևյանը, որը կստանա 5000 դոլար պարգևավճար:

Մրցաշարին մասնակցած մեր շախմատիստ Արամ Հակոբյանը ավարտական պարտիայում հաղթեց Հանս-Մոուկ Նիմանին, վաստակեց 5 միավոր և Ջեֆրի Քսյոնի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը: Նա կպարգևատրվի 1500 դոլարով:

Զուգահեռ ընթացող B մրցաշարում հանդես եկած մեր շախմատիստ Արման Միքայելյանը վաստակած 3,5 միացորով բաժանեց 7-10-րդ տեղերը: Այստեղ հաղթող դարձավ ամերիկացի Աբհիմանջու Միշրան, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նա կստանա 4000 դոլար պարգև: