A
A
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ ֆբ-ի էջից տեղեկանում ենք․
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: Որոշումն ընդունվել է համալսարանի գիտխորհրդի` 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում:
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետեւանքով առաջացած խնդիրների եւ ԲՈւՀ-ի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:
Անդրադառնալով խնդրին՝ Թագուհի Թովմասյանը նշել է, որ ցանկացած կրթական հաստատության փակվելը մարզում վատ հետեւանք է ունենում մարզի բնակիչների համար: