A
A
Երևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում անցկացվեց շախմատի ուշագրավ մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում այսօր անցկացվեց շախմատի բլից մրցաշար՝ նվիրված կանանց միջազգային օրվան։
Մասնակցում էին Հայաստանում ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի, Թուրքմենստանի դեսպանատների աշխատակիցներ, զինվորականներ, այդ թվում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Ինչպես նշեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահագն Կարապետյանը, իրենք շախմատի օգնությամբ ցանկանում են ավելի մտերմացնել տարբեր երկրների ներկայացուցիչներին, սերտ կապեր հաստատել նրանց միջև։
Մրցաշարն անցկացվեց շրջանաձև կարգով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոններին համապատասխան։ Մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով, իսկ մրցանակակիրները արժանացան մեդալների։ Ի վերջո հաղթեց բարեկամությունը։
Նշենք, որ «Դոմ Մոսկվի» կենտրոնը մրցաշարն անցկացրեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ։