Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess sevyan
A A
Սպորտ

Գրոսմայստեր Սամուել Սևյանը մոտ է հաղթանակին

Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի 2022 Spring Chess Classic մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը և ուկրաինացի Իլյա Նիժնիկը: Նրանք 8 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր:

 

Այսօր կայանալիք վերջին` 9-րդ տուրում, Սամուել Սևյանը սևերով կհանդիպի ամերիկացի Ջեֆրի Քսյոնի հետ, որն ունի 4,5 միավոր: Իլյա Նիժնիկը կխաղա ամերիկացի Ռեյ Ռոբսոնի հետ, որը երկու առաջատարներից ետ է մնում կես միավորով:

 

Մրցաշարին մասնակցող Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանը 8 տուրից հետո վաստակել է 4 միավոր և այժմ բաժանում է 6-7-րդ տեղերը: Այսօր նա սպիտակներով կհանդիպի նույնքան միավոր ունեցող, ամերիկացի Հանս-Մոուկ Նիմանի հետ:

 

Զուգահեռ ընթացող Բ մրցաշարում հանդես եկող մեր շախմատիստ Արման Միքայելյանը 8 հնարավորից ունի 3,5 միավոր և բաժանում է 6-7-րդ տեղերը: Այստեղ աղյուսակը գլխավորում են սլովակցի Քրիստոֆեր Ռեպկան և ամերիկացի Աբհիմանջու Միշրան, որոնք վաստակել են 6-ական միավոր: