Խոակին Կապառոսը երեք նորեկ է հրավիրել հավաքական
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականն այս ամիս պետք է երկու ընկերական հանդիպում անցկացնի: Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հենրի Ավագյան - «Նորավանք»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան - «Վերես» (Ուկրաինա)
Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գևորգ Ղազարյան - «Փյունիկ»
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Սարգիս Ադամյան - «Բրյուգե» (Բելգիա)
Առաջին անգամ Հայաստանի հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։ Երկարատև ընդմիջումից հետո հավաքական է կանչվել նաև Գևորգ Ղազարյանը: