Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Հայաստան տեղափոխված IT մասնագետները տարբերակ չունեն և ստիպված են 3 անգամ թանկ վճարել (տեսանյութ)

Մենք նոյեմբերին «Work from A»-ը գրանցեցինք, որպես ընկերություն, որը զբաղվում է ոչ միայն բիզնեսի տեղափոխմամբ, այլ նաև ռելոկացիայով՝ ամբողջական մեկ փաթեթ առաջարկելով։ Հիմնական ուղղվածությունն IT ընկերություններն էին։ «Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Work from A» ընկերության գործադիր տնօրեն Գայանե Խաչատրյանը, ներկայացնելով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ ստեղծված հարթակը, որն օգնելու է ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից իրենց ՏՏ բիզնեսը Հայաստան տեղափոխելու ցանկություն հայտնած արտասահմանցիներին։

Ըստ Գայանե Խաչատրյանի, իրենք նման ընկերություններին առաջարկում են ծառայությունների ամբողջական փաթեթ՝ տարածքի վարձակալությունից մինչև բնակարանային հարցեր։

«Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ավելի շատ եղավ IT ընկերությունների ու անհատների ներհոսքը Հայաստան և մենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ, ավելի ներկայանալի լինելու համար, բացեցինք մեկ պատուհան հարթակը, որը նույն ծառայություններն է մատուցում ավելի բարձր մակարդակով»,- ներկայացրեց Գայանե Խաչատրյանը, նկատելով, որ Հայաստանում բիզնեսը և տրվող արտոնությունները կարող են օգնել, որպեսզի արտասահմանյան ՏՏ ընկերությունները երկարաժամկետ մնան և աշխատեն։

Գայանե Խաչատրյանի խոսքով, մենք այսօր բավականին զարգացած IT համայնք ունենք և կարծում է, որ ոլորտին տրվող արտոնությունները պետք է անընդհատ լինենք։

«Այս պահին 3 ընկերություններ, իրենց՝ շուրջ 200 աշխատակիցներով, դիմել են բիզնեսը Հայաստան տեխափոխելու հարցով և մենք զբաղվում ենք նաև աշխատակիցների տեղափոխման հարցերով»,- ասաց Խաչատրյանը, նկատելով, որ նրանք մեր երկիր են գալիս ընտանիքներով, իսկ մեկ պատուհան հարթակը նրանց օգնում է գտնել բնակարան, մանկապարտեզ, դպրոց ։

Հարցին՝ ինչ պետք է անի պետությունը, որ արտասահմանից, մասնավորապես՝ ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխելու ցանկություն հայտնած ընկերություններն ու անհատները երկարաժամկետ մնան և պատերազմի ավարտիչ հետո էլ չհեռանան, Գայանե Խաչատրյանն ասաց, թե պետք է ուսումնասիրել Եվրոպական փորձը, շատացնենք բիզնես կենտրոնները, քանի որ օֆիսային տարածքների մեծ խնդիր ունենք։

«Չենք կարողանում գտնել հարմարավետ օֆիսային տարածքներ, որոնք համապատասխանում են IT ընկերությունների ստանդարտներին։ Մենք պետք է բիզնես կենտրոններ ունենանք՝ իր ամբողջ ինստրուկտուրայով»,- ասաց Գայաեն Խաչատրյանը նկատելով, որ խնդիր ունենք նաև բնակարանների մասով։

«Երևանում 90 տոկոս բնակարանների զբաղվածություն կա։ Մենք չենք կարողանում բնակարաններ գտնել, եթե գտնում էլ ենք, դրանք կենտրոնից հեռու են, իսկ IT մասնագետները չեն ցանկանում կենտրոնից հեռու բնակարանները։ Կենտրոնում էլ դրանք շատ թանկ են լինում»,- մտահոգվում է Գայանե Խաչատրյանը, ելքը տեսնելով մարդկանց շրջաններ ուղղորդելու մեջ՝ Դիլիջան, Գյումրի։ Երկու ամիս առաջվա հետ համեմատած այս ընթացքում բնակարանների գները 2-3 անգամ բարձրացել են, բայց մարդիկ եկել են և ստիպված պետք է վերցնեն, որ ապրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։