Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մահացել է բալետի փորձավար Էմմա Նահապետյանը (տեսանյութ)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Էմմա Նահապետյանը: 1964թ. Էմմա Նահապետյանը զբաղված է եղել Թատրոնի խաղացանկի բոլոր ներկայացումներում, մենապարերով հանդես է եկել մի շարք բալետներում, իսկ արդեն 1985թ-ից աշխատել է որպես պարուսույց:

Մաեստրո Կարեն Դուրգարյանը և Թատրոնի ողջ անձնակզմը իր ցավակցությունն է հայտնում Էմմա Նահապետյանի հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սույն թվականի մարտի 10-ին, ժամը՝ 15:30-ից - 20:00-ն՝ Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գործող սգո սրահում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, հաջորդ օրը, ժամը՝ 13:00-ին: