A
A
ԱՄՆ-ն ևս 500 զինծառայող կուղարկի Եվրոպա
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է եւս 500 ամերիկացի զինծառայող ուղարկել Եվրոպա, որտեղ նրանք կտեղակայվեն ժամանակավոր հիմունքներով։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Այս մասին տեղեկությունը լրագրողներին ճեպազրույցի ժամանակ փոխանցել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Ցանկանում եմ հայտարարել, որ հանգստյան օրերին պետքարտուղար Օսթինը հրահանգել է ԱՄՆ-ից հավելյալ մոտ 500 ամերիկացի զինծառայող տեղակայել Եվրոպայում՝ ավելացնելով ԱՄՆ-ի ուժերն այնտեղ», - ասել է նա:
«Այդ միջոցները, ինչպես այն ամենը, ինչի մասին մենք խոսել ենք վերջին շաբաթներին, մշտական չեն: Դրանք ժամանակավոր միջոցառումներ են»,- պարզաբանել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Նա չի նշել տեղակայման կոնկրետ երկրներ: