A
A
Ես նման իրավիճակ վերապրել եմ, դա սարսափելի է. Լուկա Մոդրիչ
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն մեկնաբանել է Ուկրաինայում տիրող վիճակի մասին:
«Շատ բարդ իրավիճակ է: Ես նման իրավիճակ վերապրել եմ, այդ իսկ պատճառով չեմ ուզում նույնը կրկնվի: Դա սարսափելի է: Հույս ունեմ, որ ամեն ինչ շուտով կավարտվի և քաղաքական գործիչները կգան համաձայնության: Ուկրաինայում, իրոք, շատ վատ է», - իսպանական «Մարկա» թերթին ասել է Խորվաթիայի հավաքականի ավագը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական հատուկ օպերացիա է իրականացնում Ուկրաինայի տարածքում, որի պատճառով այդ երկրից միլիոնից ավելի մարդ արդեն հեռացել է: