Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրաչյա Սարգսյան
A A
Հասարակություն

Կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է Մարտի 8-ը

Սիրելի կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ՝ անսահման նվիրվածության և հոգատարության համար:
 
Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, կոմերցիոն կառավարման և վարչարարության, այսօր կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ:
 
Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:
Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8: