Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գյումրի
A A
Տնտեսություն Հասարակություն

Գյումրու կենտրոնում վարձով բնակարանների գները հասան մինչև 1000 դոլարի․ Aravot.am

Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից նկատելի է ծրագրավորողների մեծ հոսք դեպի Գյումրի՝ գրում է Aravot.am-ը։

Կան նաև ռուս զբոսաշրջիկներ, որոնք եկել են փոքր-ինչ լիցքաթափվելու պատերազմի սթրեսից․ Եվրոպա գնալու փոխարեն՝ ծանոթների միջոցով գերադասել են գալ Հայաստան, հատկապես Գյումրի, որը, ըստ նրանց՝ ջերմ ու ոչ պակաս եվրոպական քաղաք է։

Մենք այցելեցինք Գյումրու կենտրոնում՝ Շիրազի փողոցում սեփական տուն վարձակալած կազանցի Բլանդեր ազգանունը կրող ամուսիններին՝ թաթարուհի Լեյսային ու Բոգդանին։

Վերջինս ռուսի, մոլդովացու ու ուկրաինացու խառնուրդ է։ Նրանք իրենց մեկ տարեկան դստեր՝ Ագաթայի հետ եկել էին Գյումրի, խնդրեցին չնկարահանել իրենց, սակայն համաձայնեցին հարցազրույց տալ՝ ձայնագրվելով։ Բոգդանը մասնագիտությամբ ծրագրավորող է, նա ասաց, որ ինքը հանրային անձ չէ և չի ցանկանում անգամ լուսանկարվել, սակայն պատրաստ է մամուլում տեղ գտնող հոդվածի հերոս դառնալ։«Մենք առաջին հերթին եկել ենք տեսնելու Հայաստանը, ծանոթներ ունենք այստեղ։

Մեր ընկերներից կան մարդիկ, որոնք գնացին Բարսելոնա, իսկ մենք ուզեցինք կտրվել մի քիչ․ անընդհատ նորություններ ենք կարդում ու շատ ենք մտահոգվում։ Հիմա Ռուսաստանից թռիչքների մեծ ընտրանի չկա։ Այնպես չէ, որ վաղուց էինք պլանավորել Հայաստան գալու, երբ սկսվեց այս ամենը (նկատի ունեն ռուս-ուկրաինական պատերազմը, հեղ․), զգացինք, որ շատ ենք հոգնած, օր օրի զգալի դարձավ հոգնածությունը ու մտածեցինք՝ երեխային էլ մի քիչ օդափոխենք, ամեն րոպե մտահոգվում ես․․․», -ասաց Լեյսան։

Ամուսիններն ասացին, որ առայժմ տաս օրով են եկել Հայաստան, կշրջեն, կծանոթանան, բայց ինչ էլ լինի՝ կգերադասեն բնակվել իրենց տանը։ Բոգդանն էլ հավելեց․ «Հայաստանն, իհարկե, շատ դուր է գալիս մեզ, այստեղ շատ հարմարավետ է, հյուրընկալ մարդիկ են՝ բարեհամբյուր ու միշտ պատրաստ են օգնելու։ Այսպես ասեմ՝ եթե իմ հարազատները լինեին այստեղ, մեզ հետ լինեին, մենք Երևանում բնակություն կհաստատեինք, մենք Երևանում շատ լավ զգացինք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում