14000 կակաչ՝ Հյուսիսային պողոտայում/ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինԿանանց տոնի նախօրեին Հյուսիսային պողոտայի սկզբնամասը վերածվել էր մի հսկա ծաղկանոցի։ 60 տեսակի՝ 14000 կակաչներ ջերմոցներից տեղափոխվել էին Հյուսիսային պողոտա։
Tulip Market-ը նախաձեռնել է PROFAL GROUP ընկերությունն իր О2 Gardens նախագծի շրջանակում։ Կազմակերպիչներին ոգեւորել է հոլանդական կակաչների տոնը։։
«PROFAL GROUP»-ի մարկետինգի և վաճառքի պատասխանատու, «Tulip Market » նախագծի համակարգող Արմինե Հարությունյանի խոսքով՝ միջոցառման կազմակերպիչները որոշել են այս ծաղկային հրավառությունը ամենամյա դարձնել, քանի որ կակաչները հոգատարության ու սիրո խորհրդանիշն են։
«Օ2 Garden»-ի բուսաբան Էդգար Մելքոնյանը ուսումնասիրել յուրաքանչյուր տեսակի աճման առանձնահատկությունը և վստահեցնում է․ « Հոլանդական կակաչները մեր բնակլիմայական պայմաններում շատ լավ են աճում»։
«Տեսակներն ընտրելուց առաջ մենք նայում ենք կլիմայական հարմարվածությունը, հաշվի ենք առնում յուրաքանչյուր սորտի առանձնահատկությունները։ Կակաչ աճեցնելը մատչելի է և սոխուկը երկու անգամ կարելի է աճեցնել,-բացատրեց բուսաբան Էդգար Մելքոնյանը և հավելեց,- Կակաչի սոխուկը խորանալու հատկություն ունի պետք է նորից վերատնկել»։
«Ա1+»-ի հարցին՝ ինչպես պետք է տանը պահել կակաչները, որպեսզի երկար մնան, բուսաբան Էդգար Մելքոնյանը պատասխանեց․
«Սոխուկը տնկվում է, իսկ կտրած ծաղիկը դրվում է ծաղկամանը։ Ծաղկամանի ջուրը պետք է փոխել, եթե այն հոտել է։ Եթե ծաղկամանը բնական լույսից հեռու դրվում, ապա ջուրը չի ծաղկի, չի նեխի»,- ասաց բուսաբանը պարզաբանելով՝ «շաքարավազ ծաղկամանի մեջ պետք է լցնել վարդի դեպքում, իսկ կակաչների դեպքում անհրաժեշտություն չկա։
Կակաչների շուկան գործելու է երկու օր՝ մարտի 7-8-ը։
