Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռուս ուկրաինական բանակցություններ
A A
Քաղաքականություն

Ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ ռաունդը կարող է տեղի ունենալ մարտի 7-ին

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 7-ին: Այս մասին Риа-ի փոխանցմամբ հայտնում է ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմին հղումով։

«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 7-ին։ Համենայնդեպս, նման առաջարկ է արվել Ուկրաինայի նախագահի գրասենյակից», - ասվում է հրատարակության տելեգրամյան ալիքում։

Հրատարակության տվյալներով՝ Կիևը «սպասում է ռուսների արձագանքին»։