A
A
«Ալաշկերտը» վստահ հաղթեց «Վանին» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի բացման խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Վանին» և վստահ հաղթանակ տոնեց: Առաջին խաղակեսում Արտակ Եդիգարյանը 11մ հարվածով առաջ մղեց դաշտի տերերին, իսկ երկրորդ կեսում Վահագն Այվազյանը կրկնապատկեց հաշիվը: Խաղն այդպես էլ ավարտվեց` 2:0:
Գործող չեմպիոնն այս հաղթանակից հետո վաստակեց 27 միավոր և ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում: Սակայն, ալաշկերտցիները դեռևս 7 միավորով զիջում են 3-րդ տեղում գտնվող «Արարատին», որն այսօր հանդիպելու է «Ուրարտուի» հետ:
«Վանը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունն այս տարում և այժմ 11 միավորով 7-8-րդ տեղերը բաժանում է «Նորավանքի» հետ: