Բացել լրահոսը Փակել լրահոսը
274728270_378132050807350_6454804512218666222_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը գերեվարված 2 հայ զինծառայողների դատապարտել է 19 և 18 տարվա ազատազրկման

Ադրբեջանը ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին դատապարտել է համապատասխանաբար 19 և 18 տարվա ազատազրկման։Տեղեկացնում է apa.az կայքը։

Դատավճռում նշվում է նաև, որ նրանք 9 տարի պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք՝ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների մասին։

«Առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են՝ պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։