Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բլինքեն
A A
Քաղաքականություն

Պատերազմն արդեն չի ընթանում Պուտինի պլաններով․ Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ համոզված է Ուկրաինան կհաղթի Ռուսաստանին։ Ըստ նրա՝ Պուտինը հավանաբար չէր սպասում ուկրաինացիների նման «անսովոր դիմադրությանը»։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ պատերազմն արդեն չի ընթանում Պուտինի պլաններով։ Ուկրաինայի Զինված ուժերի դիմադրությունն ինը օր շարունակ թույլ չի տալիս տեղաշարժվել երկրի խորքը։

«Ռուսաստանը չի կարող իր կամքին ենթարկել 45 միլիոն մարդկանց, ովքեր եռանդուն պայքարում են իրենց ապագայի և իրենց ազատության համար, դա ձեզ շատ բան է ասում»,- հավելել է պետքարտուղարը: