A
A
Բրազիլական ֆուտբոլի «գեներալները»
Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության «Ատլետիկո Մինեյրո» - «Կրուզեյրո» խաղից առաջ երկու թիմերի երկրպագուների միջեւ տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի հետեւանքով մահացել է մեկ ֆուտբոլասեր:
Ինչպես տեղեկացնում է տեղի «Էշտադո» գործակալությունը, մարզադաշտի մուտքի մոտ «Կրուզեյրոյի» երկրպագուների վրա հարձակվել են «Ատլետիկո Մինեյրոյի» աջակիցները: Ծեծկռտուքին մասնակցել են մոտ 50 ֆուտբոլասերներ, որոնցից երկուսը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 19-ամյա մի ֆուտբոլասեր, որը գլխի վնասվածք էր ստացել մետաղյա ձողի հարվածից, մի քանի ժամ հետո մահացել է: