Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of Georgia-ն նոր կանոնակարգեր է մտցնում Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այս մասին տեղեկացնում է jnews.ge-ն։

SOVA.news-ի փոխանցմամբ՝ հաշվեհամար բացելուց առաջ ռուսները պետք է ստորագրեն հետևյալ կետերի տակ.

. Ես դատապարտում եմ Ռուսաստանի ագրեսիան Վրաստանում և Ուկրաինայում։
. Ես համաձայն եմ, որ Ռուսաստանը օկուպանտ է, որը 2008 թվականին ներխուժել է Վրաստան, իսկ 2014 և 2022 թվականներին՝ Ուկրաինա։
. Ես պաշտպանում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ճանաչում եմ Աբխազիան և Սամաչաբլոն որպես Վրաստանի տարածքներ։
. Ես համաձայն եմ, որ չեմ ցանկանում կիսել ռուսական պետական ​​քարոզչությունը և պատրաստ եմ օգնել պայքարել դրա դեմ։
. Ես գիտակցում եմ, որ այս պայմանների ցանկացած խախտում կհանգեցնի Bank of Georgia-ի իմ հաշվեհամարի չեղարկմանը։

273945342 691051432037114 8902651834680126618 n новости Bank of Georgia, война в Украине, Грузия-Россия, оккупация