Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 1
A A
Սպորտ

Վահագն Դավթյանը` Դոհայի աշխարհի գավաթի հաղթող

Հայաստանի մարմնամարզիկները գերազանց հանդես եկան Դոհայում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում:

 

Օղակների վրա վարժության եզրափակիչ մտած մեր մարզիկներ Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը զբաղեցրին համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը: Հարություն Մերդինյանը նժույգթափերի մրցաշարում գրավեց 3-րդ տեղը: Այդպիսով, մեր երեք մարզիկները տուն կվերադառնան տարբեր որակի մեդալներով: