Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կայացել է ԱՀ ԱԺ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Մարտի 4-ին  ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Օրակարգում ընդգրկված էր ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցը։

Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա Հակոբյանը։ 

Փաթեթով առաջարկվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  հիմնել ռազմական ամբիոններ։ Վերջիններիս  գործունեությունը միտված կլինի ուսանողակենտրոն միջավայրի, ռազմական կրթության մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ռազմական պատրաստության ծրագրերով պահեստազորի սպաների պատրաստմանն ու  երիտասարդների ռազմահայրենասիրական և ռազմամասնագիտական կողմնորոշման իրագործմանը։

Նախագծերի վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին նախարարը տվել է պարզաբանումներ։

Օրինափաթեթը միաձայն դրական եզրակացությամբ ներկայացվելու է առաջիկա ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

 ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին